Home
His Life

Biography

Reviews

Photos

Media

Memorabilia

His Work

Bibliography

Books

Fiction from Periodicals

Opinion Journalism

Plays

Radio

Audio Books

Video

Credits
Contact Us
Գլխավոր
Կենսագրական

Կենսագրություն

Կարծիքներ

Լուսանկարներ

Տեսա-աուդիո նյութեր

Հուշագրություն

Ստեղծագործություններ

Մատենագրություն

Գրքեր

Հոդվածներ

Գրախոսություններ

Թատերագրություն

Ռադիո Բեմադրություններ

Աուդիո Գրքեր

Տեսանյութեր

Русские Переводы

ქართული

Շնորհակալություններ
Դիմեք Մեզ

Արտաշես Փիրաղայի Քալանթարյան
(1931 - 1991)

Քա­լան­թար­յան­նե­րի տոհ­մը սե­րում է Ար­ցա­խից, ու սկզբ­նա­պես կոչ­վել է Մե­լիք–­Քա­լան­թար­յան: Հե­տո, ար­դեն ստա­լին­յան բռ­նա­պե­տու­թյան ժա­մա­նակ, ազ­գա­նու­նից հա­նել են խո­հե­մա­բար «Մե­լիք» մաս­նի­կը: Այդ տա­րի­նե­րին «Մե­լիք» լի­նե­լը այն­քան էլ չէր խրա­խուս­վում: Այ­սինքն՝ հար­յու­րամ­յակ­ներ առաջ էլ հայ մե­լիք լի­նելն անվ­տանգ չէր: Պա­տա­հա­կան չէր, որ Մե­լիք–­Քա­լան­թար­յան­նե­րի գեր­դաս­տանն էլ ստիպ­ված էր թող­նել հայ­րե­նի Ար­ցախն ու սփռ­վել Հա­յաս­տա­նով ու ոչ մի­այն Հա­յաս­տա­նով մեկ: Ար­տաշ­ես Քա­լան­թար­յա­նի նախ­նի­նե­րը հաս­տատ­վե­ցին Շամ­շա­դի­նի շր­ջա­նի Չո­րա­թան գյու­ղում: Այ­սօր էլ գյու­ղում լե­գենդ­ներ են պատ­մում Աշ­խարհ­բեկ ու Աս­լան Քա­լան­թար­յան­նե­րի, Ալեք­սան բե­կի մա­սին: Իսկ «դրա­ցի ազե­րի­նե­րը» գյուղն ան­վա­նում են ոչ այլ կերպ, քան՝ «Քա­լան­թար­լի»:

Ալեք­սան բե­կը Ար­տաշ­ե­սի պապն էր... պա­պը բեկ էր, իսկ հայ­րը՝ Փի­րա­ղան ար­դեն շար­քա­յին խա­ռա­տա­գործ՝ Ձեր­ժինս­կու անու­նը կրող գոր­ծա­րա­նում: Տա­րօ­րի­նակ բա­րի ու մի­ա­միտ մարդ էր Փի­րա­ղա ապե­րը: Ամե­նա­ծանր բա­նը նրա հա­մար մե­նակ սե­ղան նս­տելն էր, ու դրա հա­մար էլ գոր­ծից հե­տո եր­կար շր­ջում էր կոլ­խոզ­շու­կա­յի մա­տույց­նե­րում ու հենց հա­րա­զատ բար­բառն էր լսում, գյու­ղա­ցուն հա­մո­զում, թևից բռ­նում ու բե­րում էր տուն, հա­նում հո­նի օղին, հյու­րա­սի­րում ու եր­կար­–եր­կար զրու­ցում ան­ցած–գ­նա­ցած օրե­րի, դեպ­քե­րի ու մարդ­կանց մա­սին:

Անհ­նա­րին էր նրան հա­մո­զել, թե ինչ­–որ պաշ­տոն­յա կա­րող է խա­բել իրեն.

- Նա ո՞նց կխա­բի է,- զայ­րա­նում էր Փի­րա­ղա ապե­րը,- նա «գալս­տուկ» ա կա­պում...

Կար­ծես այդ փող­կա­պա­վոր­նե­րը չէ­ին, որ վա­խի, ատե­լու­թյան ու մատ­նու­թյան ցան­ցով էին պա­տել ողջ եր­կի­րը, որ անար­գել թա­լա­նում ու գո­ղա­նում էին, կար­ծես նրանց պատ­ճա­ռով չէր, որ աշ­խա­տա­վոր մար­դը չէր կա­րո­ղա­նում կե­րակ­րել իր ըն­տա­նի­քը, որ Ար­տաշ­ե­սը ստիպ­ված էր 15 տա­րե­կա­նից սո­վո­րե­լուն զու­գըն­թաց աշ­խա­տել դա­տա­խա­զու­թյու­նում որ­պես ցրիչ, հե­տո՝ ար­խի­վի վա­րիչ, և ան­գամ բեռ­նա­կիր՝ Երևանի պա­հա­ծո­նե­րի գոր­ծա­րա­նում այն ժա­մա­նակ, երբ ար­դեն ու­սա­նում էր Երևանի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նի ժուռ­նա­լիս­տի­կա­յի ֆա­կուլ­տե­տում:

Տա­րօ­րի­նակ մի աստ­ղա­բույլ էր հա­վաք­վել հիս­նա­կան­նե­րի սկզ­բին ժուռ­նա­լիս­տի­կա­յի ֆա­կուլ­տե­տում: Ջա­հել տղա­ներ ու աղ­ջիկ­ներ, որ գու­ցե չու­նե­ին վա­յե­լուչ հա­գուստ, գու­ցե կի­սա­քաղ­ցած էին, բայց փո­խա­րե­նը մի մեծ հա­վատ ու­նե­ին, որ ի վեր­ջո եր­կի­րը ոտ­քի կկանգ­նի, որ ար­դա­րու­թյու­նը կհաղ­թի, որ բա­րին կհաղ­թա­նա­կի... ու վս­տահ, որ մի քա­նի ճշ­մար­տու­թյուն լի­նել չի կա­րող, որ ճշ­մար­տու­թյու­նը մեկն է, ու որ հենց իրենց է վի­ճակ­ված լի­նել այդ բա­րու ու չա­րի պայ­քա­րի առա­ջին գծում:

Առա­ջին ֆե­լի­ե­տո­նը գրեց չոր­րորդ կուր­սում, հենց իրենց դա­սա­խո­սի մա­սին, կոչ­վում էր՝ «Ֆե­լի­ե­տո­նի դա­սա­խո՞ս, թե՝ հե­րոս»: Սա­կայն դա­սա­խո­սի պա­տաս­խան մանր–­մունր «խար­դա­վանք­նե­րը» ման­կա­կան կա­տակ կա­րե­լի էր հա­մա­րել այն բա­նի դեմ, ինչ տե­ղի ու­նե­ցավ հա­ջորդ ֆե­լի­ե­տո­նից հե­տո... Դրա հե­րո­սը այն օրե­րի հզոր­նե­րից մեկն էր, մարդ, որ հան­գիստ խղ­ճով թա­լա­նում էր քա­ղա­քի առևտրի խոշ­ո­րա­գույն կենտ­րոն­նե­րից մե­կը, ու քա­նի որ գո­ղո­նից բա­ժին էր հա­նում նաև իր պաշ­տոն­յա ըն­կեր­նե­րին, ապա, բնա­կա­նա­բար, էլ ավե­լի հզոր ըն­կեր­ներ ու թի­կունք ու­ներ: Չկա­րո­ղա­նա­լով հեր­քել ֆե­լի­ե­տո­նի փաս­տե­րը՝ հա­կա­ռա­կորդ­նե­րը դի­մե­ցին հա­կա­հար­ձակ­ման լա­վա­գույն տար­բե­րա­կին՝ ամեն կերպ վար­կա­բե­կել հե­ղի­նա­կին, այն­պես, որ նա ժա­մա­նակ ու հնա­րա­վո­րու­թյուն չու­նե­նա հե­տա­մուտ լի­նե­լու ֆե­լի­ե­տո­նի հե­տա­գա ճա­նա­պար­հին: Եվ գոր­ծի դր­վե­ցին հնա­րա­վոր ու անհ­նա­րին բո­լոր գոր­ծիք­ներն ու լծակ­նե­րը՝ անս­տո­րա­գիր նա­մակ­նե­րից մինչև ամ­բաս­տագ­րեր ու մատ­նու­թյուն: Ար­տաշ­ե­սին մե­ղադ­րում էին հնա­րա­վոր բո­լոր մեծ ու փոքր մեղ­քե­րի ու արատ­նե­րի մեջ՝ դա­սե­րից ան­հար­գե­լի բա­ցա­կա­յե­լուց սկ­սած մինչև կո­մե­րի­տա­կա­նին ոչ վա­յել պահ­վածք, որը մաս­նա­վո­րա­պես դրսևոր­վում էր «հայ­րե­նի­քի թշ­նա­մու» աղջ­կա հետ ըն­կե­րու­թյուն անե­լու մեջ: Ինչևէ, ար­դա­րու­թյու­նը հաղ­թա­նա­կում է, հան­վում են ան­հիմն մե­ղադ­րանք­նե­րը, պատժ­վում է ֆե­լի­ե­տո­նի հե­րո­սը: Հաղ­թա­նա՞կ: Եթե այո, ապա պյու­րոս­յան հաղ­թա­նակ, երբ հաղ­թե­լուց գրե­թե ոչինչ չես շա­հում: «Եթե այս պատ­մու­թյու­նից որևէ բան շա­հե­ցի,- հե­տա­գա­յում պատ­մում էր Ար­տաշ­ես Քա­լան­թար­յա­նը,- ապա հա­վա­տա­րիմ թշ­նա­մի­ներ», որոնք նա­խան­ձե­լի հա­մա­ռու­թյամբ հե­տա­գա ողջ կյան­քի ըն­թաց­քում ու­ղեկ­ցե­ցին նրան:

Նաև այն, որ ստիպ­ված էր հրա­ժար­վել «Սո­վե­տա­կան Հա­յաս­տան» թեր­թում իր հա­մար ամ­րագր­ված ֆե­լի­ե­տո­նիս­տի պաշ­տո­նից ու մեկ­նել գյուղ:

«Կնե­րես, ոչինչ չեմ կա­րող անել,- ասել էր թեր­թի խմ­բա­գիրն ու Ար­տաշ­ե­սի սի­րե­լի դա­սա­խո­սը,- շատ հզոր են թշ­նա­մի­ներդ: Ոչինչ, գնա գյուղ, աշ­խա­տիր, ու­ղիղ մի տա­րի հե­տո քեզ հետ կբե­րեմ»: Ար­տաշ­ե­սը աշ­խա­տեց որ­պես ռա­դի­ո­յի թղ­թա­կից նախ՝ Իջևանում, հե­տո՝ Կի­րո­վա­կա­նում: Ի պա­տիվ իրեն՝ ու­ղիղ կես տա­րի անց զան­գա­հա­րեց «Հա­յաս­տա­նի» խմ­բա­գի­րը, և Ար­տաշ­ե­սը նշա­նա­կում ստա­ցավ մայր թեր­թում:

1957 թվա­կա­նին բաց­վեց «Երևան» թեր­թը, և Ար­տաշ­ես Քա­լան­թար­յա­նը տե­ղա­փոխ­վեց քա­ղա­քա­յին նո­րա­բաց թերթ՝ որ­պես քա­ղա­քա­յին տն­տե­սու­թյան և կեն­ցա­ղի բաժ­նի վա­րիչ: Թե՛ «Հա­յաս­տա­նում», և թե՛ «Երևանում» աշ­խա­տե­լու տա­րի­նե­րին գրե­թե ամեն շա­բաթ Քա­լան­թար­յա­նը ըն­թեր­ցո­ղի դա­տին էր ներ­կա­յաց­նում հեր­թա­կան սուր ֆե­լի­ե­տո­նը, որ­տեղ առանց դեմ­քին ու դիր­քին նա­յե­լու, ժան­րի բո­լոր հնա­րա­վո­րու­թյուն­ներն օգ­տա­գոր­ծե­լով, անխ­նա ծաղ­րում էր բյու­րոկ­րա­տիզ­մը, քծ­նան­քը, պար­ծեն­կո­տու­թյու­նը, գրո­հայ­նու­թյու­նը և հա­սա­րա­կար­գին հա­տուկ այլ թե­րու­թյուն­ներն ու արատ­նե­րը: Ամեն նոր ֆե­լի­ե­տո­նի հետ ավե­լա­նում էր Քա­լան­թար­յա­նի երկր­պա­գու­նե­րի թի­վը՝ «ներքևում»՝ ժո­ղովր­դի մեջ, և թշ­նա­մի­նե­րի թի­վը՝ «վերևում»՝ ղե­կա­վար­նե­րի շր­ջա­նում: Քա­նի՜–քա­նի՜ ան­գամ հեր­թա­կան աղմ­կոտ ֆե­լի­ե­տո­նից հե­տո ստիպ­ված է եղել ար­դա­րա­նալ, շրջ­կոմ­նե­րի ու քաղ­կոմ­նե­րի բյու­րո­նե­րում, որոնք ֆե­լի­ե­տո­նի փաս­տե­րը քն­նե­լու փո­խա­րեն, փոր­ձում էին հե­ղի­նա­կի որևէ բաց­թո­ղում գտ­նել ու պատ­ժել չա­փա­զանց հա­մար­ձա­կու­թյան հա­մար: Նույ­նիսկ մի բյու­րո­յի ժա­մա­նակ քաղ­կո­մի քար­տու­ղա­րը մի կողմ դնե­լով դի­վա­նա­գի­տու­թյան բո­լոր նոր­մե­րը՝ «ար­դա­րա­ցել է» ֆե­լի­ե­տո­նի հե­րո­սի՝ իր ըն­կե­րոջ մոտ. «Արա, տես­նում ես, բո­լոր փաս­տե­րը ճիշտ են, ես էս մար­դուն ո՞նց պատ­ժեմ»:

Բայց եթե շատ ես ու­զում մե­կից ազատ­վել, ի վեր­ջո առիթ կգտ­նես: Այ­սինքն՝ առի­թը տվեց հենց ին­քը՝ Ար­տաշ­ե­սը: Քաջ գի­տակ­ցե­լով գլ­խի գա­լի­քը՝ հրա­ժար­վեց ֆե­լի­ե­տոն գրել մի հա­սա­րակ բան­վո­րի դեմ: Հրա­ժար­վեց, երբ տե­սավ նրա բնա­կա­րա­նա­խու­ցը, կեն­ցա­ղա­յին պայ­ման­նե­րը, ավե­լի ճիշտ՝ դրանց լի­ա­կա­տար բա­ցա­կա­յու­թյու­նը, հի­վանդ զա­վա­կին և այդ պայ­ման­նե­րում նոր երե­խա սպա­սող մո­րը: Հաս­կա­ցավ, որ մեկ հոդ­վա­ծով երեք իբր «ապ­րող» ու մեկ դեռ չծն­ված մար­դու կյանք է կոր­ծա­նե­լու...

«Ար­տաշ­ես Քա­լան­թար­յան և խղ­ճա­հա­րու­թյո՞ւն,- գո­հու­նա­կու­թյու­նից խեղդ­վե­լով գո­չում էր հրա­հան­գի­չը հեր­թա­կան բյու­րո­յի ժա­մա­նակ:- Նա, որ մի­նիստր­նե­րին չէր խղ­ճում, ինչ­պե՞ս կա­րող էր հենց այն­պես բան­վո­րին խղ­ճալ»:

Հենց այս եր­կա­թե տրա­մա­բա­նու­թյամբ էլ հայ­տա­րա­րե­ցին կու­սակ­ցա­կան առա­ջին, բայց ոչ վեր­ջին նկա­տո­ղու­թյու­նը: Բայց, ինչ­պես ասում են, երբ աստ­ված մի դուռ փա­կում է, մեկ այլ դուռ է բա­ցում: Հրաչ­յա Հով­հան­նիս­յանն առա­ջար­կում է Ար­տաշ­ե­սին տե­ղա­փոխ­վել «Գրա­կան թերթ»՝ որ­պես պա­տաս­խա­նա­տու քար­տու­ղար:

«Բայց ես կու­սակ­ցա­կան նկա­տո­ղու­թյուն ու­նեմ»,- իր պարտքն էր հա­մա­րել զգուշ­աց­նել Ար­տաշ­ե­սը:

«Ավե­լի լավ,- ասել էր Հով­հան­նիս­յա­նը,- ու­րեմն աշ­խա­տող տղա ես: Չաշ­խա­տո­ղին կու­սակ­ցա­կան նկա­տո­ղու­թյուն չեն տա­լիս»:

Հե­տա­գա մի քա­նի տա­րի­նե­րը հա­վա­նա­բար ամե­նա­խա­ղաղն էին Քա­լան­թար­յա­նի կյան­քում: Սի­րե­լի աշ­խա­տանք, հրա­պա­րա­կա­խո­սա­կան սուր հոդ­ված­ներ, պատմ­վածք­նե­րի ու ճամ­փոր­դա­կան նո­թե­րի ժո­ղո­վա­ծու և, ամե­նա­կարևորը՝ մտեր­մու­թյուն ժա­մա­նա­կի խոշ­ո­րա­գույն ար­ձա­կա­գիր–­բա­նաս­տեղծ­նե­րի՝ Սե­րո Խան­զադ­յա­նի, Հրաչ­յա Հով­հան­նիս­յա­նի, Հա­մո Սահ­յա­նի, Պա­րույր Սևակի և այ­լոց հետ: Իդի­լի­ան շա­րու­նակ­վում է մինչև 1969 թվա­կա­նը, երբ լույս է տես­նում «Մա­րա­թո­նը»: Հա­ջո­ղու­թյունն ան­նա­խա­դեպ էր, ողջ տպա­քա­նա­կը սպառ­վում է տա­ռա­ցի­ո­րեն մի քա­նի ժա­մում: Սա­կայն այդ «օրե­րի հզոր­նե­րը» վե­պի բա­ցա­սա­կան կեր­պար­նե­րի մեջ անս­խալ իրենց են տես­նում, ու սկս­վում է հա­լա­ծանք­նե­րի մի նոր շր­ջան: Նախ՝ փոր­ձում են գրա­խա­նութ­նե­րից հա­վա­քել ողջ տպա­քա­նա­կը, հե­տո՝ ստի­պում «Գրա­կան թեր­թի» խմ­բագ­րին «վե­րա­դա­սի բա­նա­վոր կար­գադ­րու­թյան հա­մա­ձայն» Ար­տաշ­ե­սին ազա­տել աշ­խա­տան­քից: Ամ­բողջ մեկ տա­րի Ար­տաշ­ե­սը փոր­ձում է վե­րա­կանգ­նել իր ոտ­նա­հար­ված իրա­վունք­նե­րը, ի վեր­ջո՝ Ան­տոն Քո­չին­յա­նը կոմպ­րո­մի­սա­յին լու­ծում է առա­ջար­կում: Հե­տա­գա­յում Քա­լան­թար­յա­նը տխուր հու­մո­րով մեկ­նա­բա­նում է.

«Տե­սան, որ չեմ կա­րո­ղա­նում իմ շա­հե­րը պաշտ­պա­նել, նշա­նա­կե­ցին Հե­ղի­նա­կա­յին իրա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյան կո­մի­տե­ի նա­խա­գահ, որ բո­լոր հե­ղի­նակ­նե­րի շա­հե­րը պաշտ­պա­նեմ»:

Մոտ մեկ տա­րի անց ՀՍՍՀ հե­ռուս­տա­ռա­դի­ո­պետ­կո­մի նա­խա­գահ Ստե­փան Պո­ղոս­յա­նը Ար­տաշ­ե­սին հրա­վի­րեց հե­ռուս­տա­տե­սու­թյուն՝ սկզ­բում նրան հանձ­նե­լով երի­տա­սար­դա­կան, ապա՝ դրա­մա­տի­կա­կան հա­ղոր­դում­նե­րի խմ­բագ­րու­թյուն­նե­րի ղե­կա­վա­րու­թյու­նը: Ար­տաշ­ե­սը վա­ղուց էր հա­մա­գոր­ծակ­ցում հայ­կա­կան հե­ռուս­տա­տե­սու­թյան հետ: Նրա եր­գի­ծա­կան ման­րա­պա­տում­ներն ու հա­ղոր­դում­նե­րը՝ Ֆրուն­զիկ Մկրտչ­յա­նի, Թա­թուլ Դի­լաք­յա­նի, Ավո Ջրա­ղաց­պան­յա­նի, Դո­նա­րա Մկրտչ­յա­նի, Արծ­րուն Մա­նուկ­յա­նի և այլ նշա­նա­վոր դե­րա­սան­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ, վա­ղուց ար­դեն բա­րի համ­բավ էին բե­րել հե­ղի­նա­կին: Հե­ռուս­տա­տե­սու­թյու­նում Քա­լան­թար­յա­նի ամե­նա­մեծ ավան­դը, սա­կայն, կար­ծում եմ հե­ռուս­տա­թատ­րո­նի ստեղ­ծումն էր: Իրեն հա­տուկ հա­մա­ռու­թյան ու նպա­տա­կաս­լա­ցու­թյան, հե­ղի­նա­կու­թյան և անձ­նա­կան մտեր­մա­կան կա­պե­րի շնոր­հիվ կա­րո­ղա­ցավ քա­ղա­քի կենտ­րո­նում թատ­րո­նի հա­մար շենք ձեռք բե­րել, նո­րո­գել ու կա­հա­վո­րել այն, դե­րա­սա­նա­կան հզոր կազմ հա­վա­քել: Ու գրե­թե ամեն եր­կուշ­աբ­թի հե­ռուս­տա­դի­տո­ղին էին ներ­կա­յաց­վում հայ և ար­տա­սահ­ման­յան հե­ղի­նակ­նե­րի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րի բարձ­րար­ժեք բե­մա­կա­նա­ցում­ներ: Հե­տա­գա տա­րի­նե­րը ամե­նա­բե­ղունն էին Քա­լան­թար­յա­նի ստեղ­ծա­գոր­ծա­կան կյան­քում: Գրե­թե իրար հետևից լույս են տես­նում «Կա­տա­կեր­գու­թյուն­ներ», «Մի բուռ ծի­ծաղ», «Խոս­տո­վա­նու­թյուն», «Ին­չո՞ւ տրո­րե­ցիր ծա­ղիկ­նե­րը», «Քն­նու­թյուն» վե­պերն ու ժո­ղո­վա­ծու­նե­րը, Սուն­դուկ­յա­նի, Պա­րոն­յա­նի, Մռավ­յա­նի, Ստե­փա­նա­կեր­տի, Կա­մո­յի ու Ղա­փա­նի թատ­րոն­նե­րում, Թբի­լի­սի­ում, Քու­թա­ի­սում, Ռոս­տո­վում և Խար­կո­վում բե­մադր­վում են «Քա­նի դեռ կամ», «Աշ­խար­հի կենտ­րո­նը», «Շատ ժա­մա­նա­կա­կից սպա­նու­թյուն», «Թի­կունք» և այլ պի­ես­նե­րը, հե­ռուս­տա­թատ­րո­նում բե­մադր­վում են «Մով­սես ապերն» ու «Բա­ցեք ձեր աչ­քե­րը», որ­տեղ առա­ջին ան­գամ լր­ջո­րեն ար­ծարծ­վում է «սպի­տակ եղեռ­նի»՝ ար­տա­գաղ­թի խն­դի­րը և այլն:

Քա­լան­թար­յա­նին ամե­նա­մեծ ճա­նա­չում բե­րեց Հայ­կա­կան հե­ռուս­տա­տե­սու­թյան առա­ջին հե­ղի­նա­կա­յին՝ «Իմ տու­նը քո տունն է» հա­ղոր­դաշ­ա­րը, որ­տեղ հու­զա­կան և եր­գի­ծա­կան ման­րա­պա­տում­նե­րի, հե­ռուս­տա­դի­տող­նե­րի նա­մակ­նե­րի ու պատ­մու­թյուն­նե­րի վեր­լու­ծու­թյան մի­ջո­ցով Քա­լան­թար­յա­նը քն­նար­կում էր մեր ըն­տա­նիք­նե­րում, մարդ­կա­յին ու ըն­կե­րա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րում տեղ գտած և դրա­կան և բա­ցա­սա­կան երևույթ­նե­րը, խոր­հուրդ­նե­րով, տի­պա­կան օրի­նակ­նե­րով ստի­պում մարդ­կանց ասես կող­քից նա­յել իրենց ապ­րե­լա­կեր­պին, փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րին, տես­նել, գի­տակ­ցել ու շտ­կել սե­փա­կան սխալ­ներն ու վրի­պում­նե­րը:

Ար­տաշ­ես Քա­լան­թար­յա­նի վեր­ջին հրա­տա­րակ­ված ստեղ­ծա­գոր­ծու­թյու­նը «Իսկ դո՞ւք որ­տեղ էիք» վեպն է: Այն ինչ­–որ չա­փով ինք­նա­կեն­սագ­րա­կան է, հե­րո­սը ժուռ­նա­լիս­տի­կա­յի ֆա­կուլ­տետ ավար­տած և հան­րա­պե­տու­թյան փոք­րիկ քա­ղաք­նե­րից մե­կի թեր­թում աշ­խա­տան­քի նշա­նակ­ված Զա­վեն Շա­րաֆ­յանն է: «Իսկ դո՞ւք որ­տեղ էիք» հար­ցը որ­պես լեյտ­մո­տիվ հն­չում է ամ­բողջ վե­պի ժա­մա­նակ: Ի՞նչ անել, աչ­քե­րը փա­կել անօ­րի­նու­թյուն­նե­րի, «խոշ­որ չա­փե­րի հաս­նող հաս­կա­նա­լի ու ան­հաս­կա­նա­լի հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի դեմ», գլու­խը թաքց­նել ավա­զի մե՞ջ, ալի­բի՝ այ­լու­րե­քու­թյո՞ւն ապա­հո­վել... որ երբ մի օր կանգ­նես ահեղ դա­տաս­տա­նի առջև, երբ մի օր պա­տաս­խան պա­հան­ջեն ու հարց­նեն՝ «Իսկ դո՞ւք որ­տեղ էիք», հան­գիստ խղ­ճով ներ­կա­յաց­նես ալի­բիդ ու ասես. «Ես նրանց հետ չեմ եղել, հան­ցանք չեմ գոր­ծել, ահա՝ ալի­բի ու­նեմ...»:

Թե՛ ստեղ­ծա­գոր­ծա­կան, և թե՛ ամ­բողջ կյան­քով՝ Ար­տաշ­ես Քա­լան­թար­յանն ապա­ցու­ցել է, որ իրեն «ալի­բի» պետք չէ: Ու եթե ահեղ դա­տաս­տա­նի օրը իս­կա­պես հարց­նեն, թե՝ «Իսկ դո՞ւք որ­տեղ էիք», ամե­նայն վս­տա­հու­թյամբ կա­րող է ասել. «Այն­տեղ ենք եղել... տե­ղում ենք եղել, դեպ­քի վայ­րում: Եվ մեր ձեռ­քից եկա­ծի չա­փով, մեր ու­ժե­րի ու հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի չա­փով ամեն ինչ արել ենք, որ­պես­զի պա­կա­սի հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի թի­վը, պա­կա­սի չա­փը... Որ­պես­զի չա­րիք գոր­ծող­նե­րը հան­գիստ ու ապա­հով չզ­գան իրենց ու նրանց չօ­րո­րի ան­պատ­ժե­լի­ու­թյան գա­ղա­փա­րը»:

Այս սկզ­բուն­քին հա­մա­ձայն է ապ­րել ու ստեղ­ծա­գոր­ծել Ար­տաշ­ես Քա­լան­թար­յա­նը, այս սկզ­բունք­ներն է պատ­գա­մել իր ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րի մի­ջո­ցով շա­րու­նա­կում է պատ­գա­մել իր ըն­թեր­ցո­ղին:

Ալեքսանդր Քալանթարյան